Տարբերակ 1.2 · 30.10.2026

Օգտագործման պայմաններ

Կարճ՝ սույն փաստաթուղթը սահմանում է՝ ինչպես կարելի է օգտվել Movo հավելվածից և կայքից, և ինչ վարքագիծ է արգելվում։ Չվերթերի, գների, վճարումների, վերադարձների և պատասխանատվության բաշխման պայմանները սահմանվում են Հանրային առաջարկով (օֆերայով), որը սույն Պայմանների հետ կիրառվում է միասին։

1. Ընդհանուր դրույթներ

  • Սույն Օգտագործման պայմանները (այսուհետ՝ Պայմաններ) սահմանում են Movo հարթակի՝ բջջային հավելվածից և կայքից (hivemindsystems.top) օգտվելու կանոնները, Օգտատիրոջ իրավունքներն ու պարտականությունները։
  • Հավելվածը ներբեռնելը, հաշվի գրանցումը կամ Հարթակից որևէ այլ ձևով օգտվելը համարվում է սույն Պայմանների ամբողջական և անվերապահ ընդունում (ակցեպտ)։
  • Ծառայությունների մատուցման, գների, միջնորդավճարների, վճարումների, վերադարձների և պատասխանատվության բաշխման պայմանները սահմանվում են Հանրային առաջարկով (օֆերայով)։ Հակասության դեպքում՝ ծառայությունների մատուցման և վճարումների մասով գերակայում է օֆերան, իսկ օգտագործման կանոնների մասով՝ սույն Պայմանները։
  • Եթե Օգտատերը չի համաձայնում Պայմանների որևէ դրույթի հետ, նա պարտավոր է դադարեցնել Հարթակի օգտագործումը և ջնջել հաշիվը։

2. Տերմիններ

  • Հարթակ — Movo բջջային հավելվածը և կայքը, որոնք շահագործում է Հայկ Բաղդասարյան Սամվելի անհատ ձեռնարկատերը։
  • Օգտատեր — 18 տարին լրացած անձ, ով օգտվում է Հարթակից՝ այդ թվում որպես Ուղևոր կամ Վարորդ։
  • Ծառայություն — Հարթակի տեղեկատվական-տեխնոլոգիական ծառայությունները՝ կապի ապահովում, պատվերի ձևակերպում, վճարումների մշակում, աջակցություն։
  • Բովանդակություն — Հարթակում տեղադրված տեղեկատվությունը՝ չվերթերի նկարագրեր, գնահատականներ, հաղորդագրություններ, այլ նյութեր։

3. Գրանցում և հաշիվ

  • Ծառայությունից օգտվելու իրավունք ունեն 18 տարին լրացած անձինք։ Անչափահաս ուղևորները ուղևորվում են միայն օրենքով սահմանված ներկայացուցչի ուղեկցությամբ կամ Հարթակի առանձին կանոններով։
  • Գրանցվելիս Օգտատերը տրամադրում է ճշգրիտ և ակտուալ տվյալներ (անուն, հեռախոսահամար, էլ. փոստ) և պարտավոր է անհապաղ թարմացնել դրանք փոփոխվելիս։ Կեղծ տվյալներով գրանցումն արգելվում է։
  • Մեկ անձ՝ մեկ հաշիվ։ Այլ անձի անվան տակ կամ մասնագիտական/առևտրային նպատակով բազմակի հաշիվների ստեղծումն արգելվում է առանց Հարթակի գրավոր համաձայնության։
  • Հաշվի անվտանգություն։ Օգտատերը պատասխանատու է իր հաշվի, գաղտնաբառի և OTP կոդերի գաղտնիության համար և չպետք է փոխանցի դրանք երրորդ անձանց։ Կասկածելի ակտիվության, հաշվի կամ սարքի կորստի դեպքում պարտավոր է անմիջապես տեղեկացնել Հարթակին։
  • Հարթակը կարող է ստուգել հաշվի պատկանելիությունը (հեռախոսահամարի, էլ. փոստի կամ ինքնության հաստատում)։ Ստուգման մերժումը կամ ձախողումը կարող է հանգեցնել գործառույթների սահմանափակման։

4. Թույլատրելի օգտագործում

Հարթակը տրամադրվում է անձնական օգտագործման համար՝ բուն նպատակով՝ ուղևորությունների որոնում, ամրագրում և կազմակերպում։

  • Արգելվում է Հարթակից օգտվել ապօրինի նպատակով կամ չթույլատրված ուղևորափոխադրում կազմակերպելու համար։
  • Արգելվում է ավտոմատացված միջոցների կիրառումը (ռոբոտներ, տվյալների ավտոմատ հավաքման ծրագրեր, սկրիպտեր), տվյալների զանգվածային հավաքումն ու արտահանումը, ինչպես նաև ծրագրային ապահովման վերլուծությունը, ապամոնտաժումը կամ անվտանգության ստուգումը՝ առանց Հարթակի գրավոր թույլտվության։
  • Արգելվում է միջամտել Հարթակի աշխատանքին, ստեղծել անհիմն ծանրաբեռնվածություն կամ խոչընդոտել այլ Օգտատերերի օգտագործումը։
  • Արգելվում է տարածել գովազդ, սպամ, խարդախ առաջարկներ կամ այլ ծառայությունների հղումներ հաղորդագրությունների, չվերթերի նկարագրերի կամ գնահատականների միջոցով։
  • Առանց Հարթակի գրավոր համաձայնության արգելվում է վերավաճառել, զիջել կամ ենթավարձակալել Ծառայության հասանելիությունը։

5. Արգելված վարքագիծ ուղևորության ընթացքում

  • Արգելվում է՝ ծխելը, ալկոհոլի կամ թմրամիջոցների օգտագործումը, զենքի, վտանգավոր կամ անօրինական նյութերի տեղափոխումը, ագրեսիվ, վիրավորական կամ խտրական վարքագիծը։
  • Ուղևորները և Վարորդները պարտավոր են կապել ամրագոտիները և պահպանել անվտանգության կանոնները, ներառյալ Վարորդի ողջամիտ ցուցումները։
  • Արգելվում է Վարորդին վտանգավոր կերպով շեղելը, տրանսպորտային միջոցի կառավարմանը միջամտելը, դռները կամ պատուհանները բացել ընթացքի ժամանակ։
  • Արգելվում է Հարթակի միջոցով գտնված Ուղևորներին կամ Վարորդներին հրավիրել ուղևորությունից դուրս վճարային հարաբերությունների՝ շրջանցելով Հարթակը։ Սույն պահանջի խախտման դեպքում Հարթակն իրավունք ունի դադարեցնել հասանելիությունը և պահանջել վնասների փոխհատուցում։
  • Խախտման դեպքում Հարթակն իրավունք ունի դադարեցնել ուղևորությունը, արգելափակել հաշիվը և գումարները վերադարձնել՝ ըստ Վերադարձի և չեղարկման քաղաքականության։

6. Վարորդի լրացուցիչ պարտականություններ

  • Հրապարակել միայն ճշգրիտ տեղեկատվություն՝ երթուղի, մեկնարկի ժամ, տրանսպորտային միջոց, ազատ նստատեղերի քանակ, արժեք։ Կեղծ կամ մոլորեցնող չվերթի հրապարակումը խախտում է սույն Պայմանները։
  • Չվերթից առաջ ստուգել տրանսպորտային միջոցի սարքինությունը, վառելիքի պաշարը և անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։
  • Պահպանել օրենքով սահմանված աշխատանքի և հանգստի ռեժիմը. չվարել հոգնածության, հիվանդության, ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ։
  • Ուղևորներին տեղեկացնել չվերթի փոփոխության, ուշացման կամ չեղարկման մասին՝ հնարավորության սահմաններում անհապաղ, և ձեռնարկել ողջամիտ միջոցներ ուղևորներին չվնասելու համար։
  • Անհապաղ տեղեկացնել Հարթակին փաստաթղթերի, ապահովագրության, տրանսպորտային միջոցի կամ առողջական վիճակի փոփոխությունների մասին։ Փաստաթղթերի ժամկետը լրանալիս Հարթակը կասեցնում է չվերթերի հրապարակումը։

7. Ուղևորի լրացուցիչ պարտականություններ

  • Ամրագրելիս տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն՝ ուղևորների քանակ, ուղեբեռ, հատուկ կարիքներ։
  • Լինել մեկնարկի վայրում ողջամիտ ժամանակին։ Ուշացումը կամ չներկայանալը կարող է հանգեցնել վերադարձի սահմանափակման՝ ըստ Վերադարձի և չեղարկման քաղաքականության։
  • Հարգել Վարորդի և մյուս ուղևորների ժամանակը, պահպանել տրանսպորտային միջոցի մաքրությունը։
  • Չտեղափոխել վտանգավոր, արգելված կամ օրենքով չթույլատրված իրեր կամ նյութեր։

8. Վարկանիշ, գնահատականներ և հաղորդագրություններ

  • Գնահատականները պետք է լինեն արդար, հիմնավորված և չպարունակեն զրպարտություն, վիրավորանք, խտրականություն կամ կեղծ տեղեկատվություն։ Արգելվում է գնահատականների կեղծումը, մանիպուլյացիան, անօրինական փոխանակումը կամ սպառնալիքներով ազդելը։ Խախտման դեպքում գնահատականը կարող է չեղարկվել, իսկ հաշիվը՝ սահմանափակվել։
  • Հաղորդագրություններն օգտագործվում են միայն ուղևորության կազմակերպման նպատակով։ Արգելվում է սպամը, գովազդը և Հարթակը շրջանցելու առաջարկները։ Խախտման դեպքում Հարթակը կարող է սահմանափակել հաղորդակցության հնարավորությունը։

9. Վճարումներ և քարտեր

Վճարման եղանակները, գանձման պահը, միջնորդավճարները և վերադարձների կանոնները սահմանվում են Վճարման պայմաններով և Վերադարձի և չեղարկման քաղաքականությամբ։

  • Քարտային տվյալներ (PAN/CVV) Հարթակը չի ստանում և չի պահում. քարտի ամրագրումը և վճարումը կատարվում են բանկի պաշտպանված էջում (3-D Secure)։
  • Թույլատրվում է օգտագործել միայն սեփական կամ օրինական հիմքով տնօրինվող քարտեր։ Ուրիշի քարտից առանց լիազորության օգտվելն արգելվում է։
  • Չարտոնված վճարումների, չարաշահումների կամ կասկածելի գործարքների դեպքում Հարթակը կարող է կասեցնել գործողությունը և պահանջել լրացուցիչ ստուգում և փաստաթղթեր։

10. Անձնական տվյալներ և գաղտնիություն

Անձնական տվյալները մշակվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գործողության իրավաչափ հիմքերով, մշակման յուրաքանչյուր նպատակի համար առանձին համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված այլ հիմքով։ Մանրամասները, այդ թվում՝ մշակման ժամկետները, սուբյեկտի իրավունքները և միջսահմանային փոխանցման կանոնները՝ Գաղտնիության քաղաքականությունում։ Առանձին գործառույթներ (օրինակ՝ քարտեզ, ծանուցումներ) պահանջում են առանձին համաձայնություն։

11. Ծանուցումներ

  • Հարթակի ծանուցումները տրամադրվում են հավելվածի, SMS-ի, էլ. փոստի կամ անձնական հաշվի միջոցով։ Օգտատերը պարտավոր է պահպանել կապի միջոցները ակտուալ և ստուգել ստացված ծանուցումները։
  • Ուղևորության հետ կապված ծանուցումները համարվում են պատշաճ տրված հավելվածում կամ անձնական հաշվում տեղադրելու կամ էլ. փոստով ուղարկելու պահից՝ 1 աշխատանքային օր հետո։
  • Մարքեթինգային ծանուցումները ուղարկվում են միայն առանձին համաձայնության դեպքում և կարող են անջատվել ցանկացած պահի։

12. Մտավոր սեփականություն, քարտեզներ և հավելվածներ

  • Հարթակի բոլոր իրավունքները (ծրագրային ապահովում, ապրանքանշան, դիզայն, բովանդակություն) պատկանում են Հարթակին կամ նրա լիցենզարարներին։ Օգտատիրոջը տրվում է ոչ բացառիկ, չփոխանցելի լիցենզիա՝ միայն Ծառայությունից օգտվելու համար։ Առանց թույլտվության պատճենելը, վերափոխելը, ապամոնտաժելը կամ վաճառելը արգելվում է։
  • Քարտեզի տվյալները տրամադրվում են OpenStreetMap-ի կողմից՝ ODbL լիցենզիայով. Հարթակը պահպանում է անհրաժեշտ ատրիբուցիան։
  • Հավելվածը տարածվում է Google Play/App Store-ի կանոններով. դրանց պահանջները կիրառվում են Օգտատիրոջ նկատմամբ՝ համապատասխան մասով։
  • Հարթակը ձգտում է ապահովել Հավելվածի և Կայքի մատչելիությունը՝ հաշվի առնելով օգտատերերի լայն շրջանակը։

13. Հարթակի իրավունքները և խախտումների հետևանքները

  • Հարթակն իրավունք ունի ստուգել Օգտատերերի տրամադրած տեղեկատվությունը, պահանջել փաստաթղթեր, կասեցնել չվերթերը և սահմանափակել գործառույթները՝ անվտանգության, խարդախության կամ վճարային ռիսկերի դեպքում։
  • Խախտումների դեպքում կիրառվող միջոցառումները՝ նախազգուշացում, գործառույթների սահմանափակում, ժամանակավոր կասեցում, հաշվի արգելափակում, ուղևորության դադարեցում, գումարների պահում օրենքով նախատեսված դեպքերում։ Միջոցառումը կիրառվում է խախտման ծանրությանը համամասնորեն։
  • Օգտատերն իրավունք ունի բողոքելու կիրառված միջոցառման դեմ՝ ըստ Բողոքների քննարկման կարգի։
  • Հարթակը կարող է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը լիազոր մարմիններին՝ օրենքով նախատեսված դեպքերում։

14. Պատասխանատվություն

  • Հարթակի պատասխանատվության սահմանները սահմանվում են Հանրային առաջարկի համապատասխան բաժնով։ Սույն Պայմանները չեն սահմանափակում Սպառողի իրավունքները՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված երաշխիքները, ինչպես նաև պատասխանատվությունը կանխամտածվածության, կոպիտ անփութության կամ կյանքին/առողջությանը պատճառված վնասի համար։
  • Օգտատերը պատասխանատվություն է կրում իր գործողությունների, տրամադրված տվյալների ճշգրտության և սույն Պայմանները խախտելու հետևանքների համար։

15. Սպառողի իրավունքները և հաշվի ջնջումը

  • Օգտատերն իրավունք ունի ցանկացած պահի դադարեցնել Հարթակի օգտագործումը և ջնջել հաշիվը։ Ջնջումը չի դադարեցնում մինչ այդ ծագած պարտավորությունները (վերադարձներ, պահումներ, վճարումներ), որոնք մշակվում են մինչև ավարտը, և չի ազդում օրենքով պահանջվող տվյալների պահպանման վրա։
  • Օգտատերն իրավունք ունի հրաժարվել ծառայությունից՝ օրենքով սահմանված դեպքերում և ժամկետում, բացառությամբ ամբողջությամբ մատուցված կամ անհատականացված ծառայությունների։
  • Ֆինանսական և հարկային փաստաթղթերը, հաշվարկները և վիճահարույց գործարքների տվյալները պահվում են օրենքով սահմանված ժամկետներում՝ որպես կանոն՝ առնվազն 5 տարի։ Անձնական տվյալները պահվում են մշակման նպատակին անհրաժեշտ նվազագույն ժամկետով, ապա ջնջվում կամ անանունացվում են։

16. Ծառայության զարգացում, հասանելիություն և շարունակականություն

  • Հարթակը կարող է թարմացնել Հավելվածը, փոխել կամ դադարեցնել առանձին գործառույթներ և անցկացնել պլանային սպասարկում։ Հնարավոր ընդհատումների դեպքում կիրառվում են օրենքով սահմանված սահմաններն ու ժամկետները։
  • Առանձին ծառայություններ (քարտեզներ, SMS, վճարային էջեր, խանութներ) մատուցվում են երրորդ անձանց կողմից. դրանց անհասանելիությունն ինքնին չի համարվում Հարթակի կողմից Պայմանների խախտում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
  • Հարթակը ապահովում է գործունեության շարունակականության և աղետներից վերականգնման պլան, պահուստավորում և վերականգնման պարբերական փորձարկումներ։

17. Փոփոխություններ

  • Հարթակն իրավունք ունի փոփոխել սույն Պայմանները՝ նոր տարբերակը հրապարակելով և ծանուցելով առնվազն 10 օր առաջ (էական փոփոխությունների դեպքում՝ 30 օր)։ Շարունակ օգտվելը համարվում է համաձայնություն։ Ընթացիկ տարբերակի հրապարակման ամսաթիվը նշված է էջի սկզբում։
  • Փաստաթղթի նախորդ տարբերակները պահպանվում են՝ համեմատելու հնարավորության համար։

18. Կիրառելի իրավունք և վեճեր

Սույն Պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Վեճերը լուծվում են բանակցություններով, ապա՝ ՀՀ իրավասու դատարաններում։ Մինչև դատական հայց ներկայացնելը Օգտատերն իրավունք ունի դիմել Հարթակի բողոքների քննարկման ընթացակարգով՝ Բողոքների քննարկման կարգի համաձայն։ Սույն Պայմանները չեն սահմանափակում Սպառողի իրավունքները՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված երաշխիքները։

19. Լեզու և ամբողջական համաձայնություն

  • Սույն Պայմանները կազմված են հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Հայերեն տարբերակը գերակայում է մեկնաբանման և վեճերի լուծման համար. այլ լեզուներով տարբերակները տրվում են բացառապես հարմարության համար։
  • Սույն Պայմանները, Հանրային առաջարկը և հղումներով ներառված փաստաթղթերը կազմում են Կողմերի միջև ամբողջական համաձայնությունը։ Եթե որևէ դրույթ անվավեր է, մնացածը մնում են ուժի մեջ։

20. Կոնտակտներ

  • Օպերատոր՝ Հայկ Բաղդասարյան Սամվելի անհատ ձեռնարկատեր (Movo)
  • Էլ. փոստ՝ [email protected], հեռ.՝ +374 93 900 309
  • Աջակցություն՝ հավելվածի համապատասխան բաժինը կամ վերոնշյալ էլ. փոստը։ Պատասխանում ենք մինչև 3 աշխատանքային օրում. բողոքները քննարկվում են կարգի համաձայն։